«Հայաստանյան զարգացումները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին». Սերգեյ Լավրով (տեսանյութ).

754

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովի այս հայտարարությունը տեղադրված է Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական կայքէջում՝ որպես պատասխան անանուն մի լրատվամիջոցի հետևյալ հարցին՝ «ինչպե՞ս կարող եք մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, այդ թվում՝ ձերբակալությունները»…

Պաշտոնը ստանձնելուց ի վեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանում վենդետաներ չեն լինելու, սակայն օրենքի առաջ բոլորն են հավասար։

դիտեք այստեղ՝ http://tv.azatutyun.am