Մեղրիի որսորդները 17 հոգի դիվերսանտ են փռել անտառներում (տեսանյութ)

3585

Մեղրիի որսորդները 17 հոգի դիվերսանտ են փռել անտառներում (տեսանյութ)

«Տնտեսությունը պատերազմի պայմաններում» թեմայով քննարկման ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը խոսել է այն ուղղությունների մասին, որոնք կարող են հետարքրքել և՛ որպես բիզնեսի տեսանկյունից, և՛ որպես հարկ եղած դեպքում բանակին օգնելու:

Խոսվեց մասնավորապես որսորդության մասին: Նշվեց՝ որ շրջաններում որսորդությունը զարգացած է եղել, այդ շրջաններում ուժեղ են կռվել:

«Էնօրն աչքերիս առաջ Մեղրիի որսորդները 17 հոգի դիվերսանտ փռեցին ձորում: Դա եղավ այն բանի շնորհիվ, որ այդ դիվերսանտները մտել էին իրենց տուն, իրնեց որսի տարածք ու դարձել էին իրենց որսը, բառիս բուն իմաստով»,-նշել է Հովհաննիսյանը:

  • Կիսվել