Ուկրաինայի նախագահը պատասխանել է Սարիկ Անդրեասյանին…

876

 

Ուկրաինայի նախագահը պատասխանել է Սարիկ Անդրեասյանին

«Հասկացիր, Սարիկ, դա իրոք ցավոտ է։ Ու ինչքան վատ է լինում, երբ քո աչքերով ես տեսնում, թե ինչ բան է իսկական պատերազմը։ Ուզում ես պատառոտել եւ նետել ինչ որ տանը պատահում է»,- գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, պատասխանելով Սարիկ Անդրեասյանին, մեղադրելով ռուսական քարոզչությանը՝ Ուկրաինայի հասցեին կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ։ «Սակայն ես չեմ հասկանում քեզ բացարձակապես։ Քանի որ Ուկրաինան երբեք եւ ոչ մի տեղ ֆոսֆորային ռումբեր չի մատակարարել։ Ընդհանրապետ ոչ մի տեղ։ Հատկապես այն տեղերում, որտեղ արդեն թեժ է, եւ որտեղ տաք գլուխները շատ են, եւ ինչ որ բան են ուզում»։ Զելենսկին հավելել է, որ նման կեղծ տեղեկություններ նախկինում էլ են հայտնվել եւ ոչ մեկ անգամ։ Սկզբում ստել են Ուկրաինայի մասին Դոնբասի պատերազմի ժամանակ, հետո՝ Սիրիայի, եւ հիմա էլ՝ Ղարաբաղյան պատերազմի համատեքստում։ «Եվ այդ ամենն անում են նույն մարդիկ։ Միթե չեք հասկանում, թե ինչու են նրանք դա անում»։ «Եվ այսպես, նախքան խոսելը Ուկրաինայի մասին ինչ որ բան, պետք է անկեղծորեն պատասխանել այն հարցին, թե ում է ձեռնտու ստել Ուկրաինայի մասին եւ պատերազմների մասին։ Անկեղծ ասած, անձամբ ինձ համար ցավալի է, որ դու, որ այն մարդն ես, ում առաջ բացել եմ իմ տան դուռը եւ ով հիանալի գիտի իմ ներքին աշխարհը եւ իմ արժեքները, այդպես հեշտությամբ օտարի քարոզչությունն ես իրականացնում։ Կարող էիք,չէ, ինձ անձամբ հարցնել, թե ոչ։ Իսկ ընդհանուր առմամբ ճշմարտությունը կարելի է հասկանալ, պարզապես մեդիատարածքում ինֆորմացիան քննադատաբար գնահատելով, հաշվի առնելով, թե վերջին տարիներին որքան ֆեյքեր են եղել։ • Առաջին․ Ուկրաինան դեմ է ցանկացած արյունալի հակամարտություններին։ Մենք չենք աջակցում էսկալացիային։ Մենք չենք սնուցում դիմակայությանը։ Պարզապես արդեն յոթերորդ տարին է, ինչ ապրում ենք դաժան պատերազմի մեջ եւ դա այլ էմոցիոնալ ֆոն է։ Մենք կտրուկ կերպով դեմ ենք պատերազմներին եւ սադրանքներին՝ ռազմական թեմաներով։ Դրա հաստատումը՝ մեր ձգտումն է խաղաղությանը։ • Երկրորդ․ Մենք հիանալի գիտենք, թե ով եւ ինչու է նման ինֆորմացիա նետում։ Մենք արդեն իմունիտետ ունենք դրա դեմ։ Դա կա նաեւ Եվրոպայում։ Եվ պետք է ձեւավորել որքան հնարավոր է արագ։ Ուստիեւ հայտնի պրոպագանդայի հետ շփումներից հետո հաճախակի լվացեք ձեռքերը։ • Երրորդ, համոզմված եմ, որ բոլոր նկարիչների, արվեստի գործիչների խնդիրը ապագաղութային էմոցիաներին օգնելն է, ագրեսիվ էմոցիաների հանգցնելը, վեճերի չակտիվացումը, եւ հատկապես՝ դրանց չտարածումը։ Երբ արտիստներն են խոսում, զենքերը պետք է պապանձվեն։ Դա ճի՞շտ է։ • Չորրորդ, Ուկրաինան ունի մեծ հայկական համայնք, որը հանդիսանում է ուկրաինական հասարակության օրգանական մասը եւ դա չափազանց կարեւոր է մեզ համար։ Եվ այնուհանդերձ, Սարիկ, ես հարց ունեմ քեզ ուղղելիք, որը հենց հիմա էլ կարող եմ տալ։ Հարցը հասարակ հարց չէ։ Քանի որ այն արժեքների, մարդկային նորմալության եւ անկեղծության մասին է։ Որտեղ էիք դուք, երբ պատերազմը սկսվեց Ուկրաինայում, եւ սկսեցին զոհվել մեր երեխաները։ Երբ զոհվում  էին հայկական ծագումով Ուկրաինայի քաղաքացիները, որոնք մեկը չեն, երկուսը չեն, այլ տասնյակներ։ Անձամբ դուք ինչ եք ասել ընդդեմ ագրեսիայի։ Ամեն բան կարգի՞ն է։ Հասկացիր, քանի որ դա քո պատերազմը չէր։ Իսկ հիմա վախենալի է դարձել, քանի որ սարսափը ձեր տուն է եկել։ Ինձ համար անձամբ, ամեն բան հասարակ է ու պարզ․ ես կողմ եմ արդարացի աշխարհին։ Իսկ Ուկրաինան հաստատ ոչ մեկին չի աջակցում զենք մատակարարելով։ Ի տարբերություն մեկ այլ հայտնի երկրի, որը բոլորին է զենք մատակարարում։ Քանի որ պատերազմը նրա համար հաց է ու արյուն։ Բարոյականությունը չի կարող լինել երկակի՝ այլոց համար եւ սեփական անձի համար։ Մտածիր այդ մասին։ Ի դեպ, որդուս անունը նույնպես Մարկ է»։