«Տաշիր» բարեգործական հիմնադրամ ից 143 850 000 մլն դրամ Հայաստանի շտապ բժշկական օգնության ծառայության աշխատակիցներին

948

 

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ ից 143. 85 մլն դրամ Հայաստանի շտապ բժշկական օգնության ծառայության աշխատակիցներին.
«Հայաստան» համահայկական հիմնադրամը այսօր Հայաստանի շտապ բժշկական օգնության ծառայության 1786 բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, սանիտարներին, կարգավարներին ու վարորդներին տրամադրեց միանվագ ֆինանսական աջակցություն։ Գումարը նվիրաբերել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։ Շտապ օգնության բժշկական ավագ, միջին, կրտսեր և օժանդակ ծառայողները ֆինանսական աջակցություն ստացան ըստ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացված ցուցակի՝ Երևան — 36 930 000 դրամ, Կոտայքի մարզ — 16 020 000 դրամ, Լոռու մարզ — 16 645 000 դրամ, Շիրակի մարզ — 13 330 000 դրամ, Արարատի մարզ — 11 740 000 դրամ, Արմավիրի մարզ — 9 795 000 դրամ, Գեղարքունիքի մարզ — 9 985 000 դրամ, Սյունիքի մարզ — 8 630 000 դրամ, Արագածոտնի մարզ — 7 960 000 դրամ, Տավուշի մարզ — 7 925 000 դրամ, Վայոց Ձորի մարզ — 4 890 000 դրամ։