Հակառակորդը գիշերը լուրջ կորուստներ է կրել

140

Գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման եւ կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք եւ մարդկային ուժ:

ՊԲ-ից հայտնում են, որ կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արեւելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից:

Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաեւ ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ եւս հակառակորդը կրել է լուրջ կորուստներ:

Թշնամական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են: