«Իլհամ Ալիևն ադրբեջանցի ժողովրդի ամոթն է»․ ակցիա Մոսկվայում՝ ԼՂ-ում ադրբեջանական ագրեսիայի դեմ

615

 

В Москве прошла акция против азербайджанской агрессии в Карабахе

ՌԴ մայրաքաղաքում ակցիա է անցկացվել ընդդեմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ քաղաքականության։ Ակցիան իրականացրել են ռուս հայտնի գրող, քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովի «Է․Լիմոնովի Ուրիշ Ռուսաստան» կուսակցության անդամները։ Ակցիայի մասնակիցները Մոսկվայում Մուսլիմ Մագոմաևի արձանի մոտ «Իլհամ Ալիևն ադրբեջանցի ժողովրդի ամոթն է» գրությամբ ցուցանակ են տեղադրել,  հայտնում է կուսակցության կայքը։ Հաղորդագրությունում ասվում է, որ սեպտեմբերին ադրբեջանական բանակը հարձակվել է ԼՂ-ի՝ Արցախի Հանրապետության վրա՝ ռմբակոծելով խաղաղ բնակավայրերը։ «Սա վերջին տասնամյակի ամենաարյունալի հակամարտություններից է։

NEWS HUB - Իլհամ Ալիևը ադրբեջանական ժողովրդի ամոթն է. Մոսկվայում ազգային բոլշևիկները ակցիա են իրականացրելԱդրբեջանի ռազմական հանցագործությունների պատճառով  խաղաղ բնակչությունն է զոհվում և հայտնի էլ դեռ ինչքան կորուստներ կկրի հայ ժողովուրդը։ «Է․Լիմոնովի ուրիշ Ռուսաստան» կուսակցությունը ՌԴ-ում միակ քաղաքական ուժն է, որը հակամարտության հենց սկզբից հանդես է եկել ԼՂ-ի անկախության ճանաչման օգտին»,- ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ կուսակցության անդամներն անձամբ են եղել ռազմական բախումների տարածքում ու պատերազմի մասին վավերագրական ֆիլմ թողարկել։ Նշենք, որ Էդուարդ Լիմոնովը Արցախի բարեկամներից էր։ Նա բազմիցս է այցելել Արցախ ու հանդես եկել երկրի անկախությունը ճանաչելու կոչերով։ Նա նույնիսկ ցանկություն էր հայտնել, որ իրեն հուղարկավորեն Արցախում։ Լիմոնովը մահացել է այս տարվա մարտին։