Տեսանյութ.Նախկին բարձրաստիճան զինվորականը տեղեկություններ է հավաքել եւ փոխանցել թշնամուն

517
Պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ Ազգային անվտագության ծառայությունը բացահայտել է պետական դավաճանության և լրտեսության, զինծառայողների շրջանուն  կեղծ և ստահոդ  լուրերի տարածման դեպքեր։ Ասուլիսում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը։
Նա նշեց, որ պետական դավաճանության և լրտեսության դեպքով մասնավորապես Ազգային անվտագության կողմից բացահայտվել է բարձրաստիճան նախկին զինվորականի կողմից  հակառակորդի կողմից հավաքագրվելու դեպք, որի արդյունքում տվյալ բարձրաստիճան  պաշտոնատար զինծառայողը ՀՀ-ում տարբեր զորամասերից հավաքագրել է  տարաբնույթ, նաև գաղտնիք պարունակող տեղեկություններ, փոխանցել հակառակորդին։
Մյուս դեպքով օտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել տվյալներ ՀՀ-ում զորահավաքի, զինտեխնիկայի, տրանսպորտային շարժի, նաև այլ բնույթի տեղեկություններ։
«Երկու դեպքով էլ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր համապատասխան հոդվածի հատկանիշներով, գտնվում են նախաքննության փուլում»,- ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը։
Ա. Աբազյանը հայտնեց, որ զինծառայողների շրջանում կեղծ լուրերի տարածման ուղղությամբ ձեռք են բերվել տվյալներ, որ Ն.Մ.-ն սեպտեմբերի 27-ից հետո  Արցախում և Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ, ստահոդ լուրեր է  տարածել ՀՀ իշխանություների կողմից հողերը հանձնելու վերաբերյալ, ինչի կապակացությամբ ավյալ անձը ձերբակալվել է, ապա կալանավորվել։
Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 27-ից մինչ օրս ԱԱԾ-ում գործում է շուրջօրյա թեժ գիծ, ստացել ենք 1551 ահազանգ, որոնք վերաբերել են պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին, ԱԱԾ ֆեյսբուքյան պաշտոնական էջին տարբեր օգտատերերը հասցեագրել են շուրջ 2300 նամակ-հաղորդագրություն։ Բոլորի առնչությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ գործողություններ։
ԱԱԾ տնօրենի տեղակալի խոսքով, Ադրբեջանի ուղղությամբ իրականացվող տեղեկատվական-վերլուծական աշխատանքների արդյունքում գնահատվել է ոչ միայն Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողություններ ծավալելու հավանականությունը, այլև հակառակորդի հետապնդած ռազմաքաղաքական նկրտումները։ Արձանագրվել են մարտական գործողություններին մասնակցող արաբ գրոհայինների զրույցները, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պատերազմական գոտում տեղակայված մի շարք վարձկան գրոհայինների անձնական տվյալներ։
Նա նշեց, որ ԱԱԾ-ն մեծածավալ աշխատանք է իրականացնում նաև ՀՀ-ում գործող հսկիչ անցակետերում։ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի ավտոճանապարհների որոշ հատվածներում տեղադրված են տասից ավելի անցակետեր, որտեղ իրականացվում են շուրջօրյա աշխատանքներ՝ բացահայտելու օտարերկրյա հնարավոր լրտեսների ներթափանցումը և դիվերսիոն խմբավորումների բացահայտումը ՀՀ-ում։ Այս շրջանակներում նաև արձանագրվել ու բացահայտվել են ՀՀ զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր, իրականացվել են համապատասխան աշխատանքներ։