Կինոն Սկսվե՛ց. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Բաքվում ահաբեկչությունների սպառնալիքի մասին…

794

 

Verelq News | ԱՄՆ դեսպանատունը քննադատել է Ադրբեջանի ընտրությունները

Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունն այսօր նախազգուշական հաղորդագրություն է տարածել ահաբեկչական գրոհի վտանգի մասին:

«Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հավաստի հաղորդումներ է ստացել հնարավոր ահաբեկչական հարձակումների և Միացյալ Նահանգների ու այլ օտարերկրյա քաղաքացիների առևանգման վերաբերյալ», — ասված է հաղորդագրությունում։

Ըստ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքի՝ «հնարավոր հարձակման թիրախ կարող են դառնալ J.W. Marriott Absheron հյուրանոցը, ինչպես նաև Բաքվում գտնվող այլ տարածքներ»։

Միացյալ Նահանգները իր քաղաքացիներին հորդորում է ծայրահեղ զգուշավորություն հանդես բերել բոլոր այն տարածքներում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներն ու այլ արտասահմանցիները։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 23-ին էլ Թուրքիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունն էր նախազգուշացում տարածել ահաբեկչական գրոհի վտանգի մասին: