ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԿՆՈՋ ՍԵՆՍԻԱՑԻՈՆ ԵԼՈՒՅԹԸ…

1670

 

На изображении может находиться: один или несколько человек и часть тела крупным планом

«Հե՛յ, ալիև լսում ե՞ս, ես ադրբեջանցի եմ, բայց իմ թշնամին հայը չէ, իմ թշնամին դա դու ես և քո պիղծ ընտանիքը։
Շուտով երևի իմ այս խոսքերից հետո, ես այլևս չեմ լինի։ Կհայտնվեմ քո ահաբեկիչների ձեռքում, բայց հիմա կարևոր է, որ ողջ աշխարհը իմանա։
Օրեր առաջ ես կորցրեցի իմ տղային։ Նրա մարմինը գտնվում է դեռ կռվի դաշտում։ Այս իշխանությունները չեն գնում զիջումների, որով գոնե դիակներին կհանեն մարտի դաշտից և կփոխանցեն իրենց ընտանիքներին։
Այ սրփապիղծնե՛ր, ես այսպես չեմ խոսում ուղղակի վշտից խելագարված։ Ես այսպես խոսում եմ տարիների ընթացքում իմ մեջ հավաքված զայրույթի, ցասման արդյունքում։
Ո՞վ չգիտի, որ այս պատերազմը կառավարվում է մեր իբր թե բարեկամ թուրքերի կողմից։ Թուրքերը մեզ բարեկամ չեն, թուրքերն ուզում են խլել մեր երկիրը, իսկ հիմար ալիևը և իր ընտանիքն ամեն ձևով դա իրականություն է ուզում դարձնել։
Այս երկրին մի խելքը գլխին իսկապես հայրենասեր ղեկավար է պետք և պետք է մեր ադրբեջանցիները շուտափույթ ազատվեն այս իշխանությունից։
Մեր պատերազմը սահմանին չէ, այլ երկրի ներսում, այլ ալիևի դեմ՝ ալիևի ընտանիքի ռեժիմի դեմ, և թուրքիայի ռեժիմի դեմ։
Հազարավոր, հարյուր հազարավոր ադրբեջանցիներ այսօր ուզում են խոսել, բայց ոչ բոլորն ունեն այդ համարձակությունը, ինչը որ ես։ Այո, ես ունեմ դա։ Ես անգամ պատրաստ եմ կանգնել քո դիմաց ու թքել քո կեղտոտ երեսին։
Դու ինչպե՞ս ես կարողանում եթերում սուտ խոսել, ասելով թե մենք հաջողություններ ունենք։ Մենք ամեն օր իմանում ենք հազարավոր զոհերի մասին, հազարավոր վիրավորների մասին, հազարավոր կորուստների մասին՝ ինչի՞ դիմաց։ Մեկ-երկու գյուղի դիմա՞ց, որը դեռ օդում կախված է, իսկապես գրավել է ադրբեջանի կողմից թե՞ դա քո ստերի շարասյունն է։
Ոչնչի դիմաց է կռվում այս ազգը՝ 30 տարի ալիևի ձեռքում կործանվում է։
Այս խոսքերից հետո խնդրում եմ համախմբվենք բոլորս։ Իմ նման հազարավոր ընտանիքներ են, որ կորցրեցին այս ընթացքում իրենց երեխաներին և չտեսան անգամ նրանց դիակները։
Միթե՞ կարելի է հավատալ ալիևի բառաչանքներին թե իբրև հաջողություններ ունենք։ Մեր հաջողություններն այլևս անդառնալիորեն ոչնչացան, մնացին միայն ձախողություններն ու դժբախտությունները և այս ազգի սև օրերի հուշերը։
Որդիս չէր ուզում գնալ և ծառայեր։ Նրա հետևից եկան և տարան։ Շատերին անգամ քարշ տալով են տարել, շատերին ձեռբակալել, շատերին ծեծելով հասցրել են սահմաններ և այնտեղ մենք չգիտենք հնարավոր է նաև շատերին սպանած լինեն հենց ալիևի կլանի անդամները, որովհետև ոչ բոլորն են հավատում քեզ, որովհետև ոչ բոլորն են ուզում կռվել։
Մենք կարող ենք ապրել խաղաղության մեջ, մենք դա ենք ընտրել։ Այս ընթացքում զգում եմ, հասունանում է այն լայնամասշտաբ բողոքի ալիքը, որը քշելու է քո հոր փոխանցած այս տեռոռիստական իշխանությանը։
ալիև լսում ե՞ս, դու ազգի դավաճան ես, դու մարդասպան ես և դու իրավունք չունես պահանջներ դնել այս ազգի առջև։
Մենք չենք հավատում քեզ և չենք հավատում քո որևէ խոսքին։ Դու ոչնչացված ես մեզ համար որպես նախագահ։
Բոլոր սպանությունները ոչ թե վերագրվելու են որպես մեղադրանք հայերի, այլ քո ընտանիքին։
Հրադադարի կանոնները միշտ էլ դու ես խախտել։ Միշտ էլ լսել ենք քո հրամանները, մեծ- մեծ խոսում եք, բայց որևէ էական բան չեք կարողանում անել՝ միայն ձախողումներ, միայն զոհեր ու վնասներ։
Այս ազգին դրել եք ստրուկների տեղ և ստրկատիրական ռեժիմով շարունակում եք բռնաբարել քաղաքակրթության բոլոր նորմերը։
Այս տեռոռիստները, որը թուրքիայի հետ միասին բերեցիր ու լցրեցիր մեր երկրում, սրանք քեզ են վնասելու ալիև, լսում ե՞ս։
Սրանք քո տուն են մտնելու ալիև և դու չես կարողանալու դա կանխել։ Դու այլևս ձախողված ես, դու այլևս հույս մի ունեցիր որևէ հաղթանակի։
ադրբեջանում չեն ներկայացնում նույնիսկ զոհերի տվյալները, բայց ըստ ներքին խոսակցությունների, զոհերի թիվն անցնում է յոթ հազարից — ութ հազարը՝ նախնական տվյալներով։
Պատկերացնում ե՞ք այսքան ընտանիքներ կործանվեցին, որոնց 80%-ը չէր ցանկանում մեկնել սահման, որովհետև իմաստ չէին տեսնում։
Սա թուրքիայի կռիվն է, այլ ոչ թե ադրբեջանի»։