Հայաստանի ռազմավարական դաշնակցի զորքերն արդեն տեղում են…

5674

 

На изображении может находиться: 2 человека

Սիրելի Հայրենակիցներ, ցանկանում եմ ձեզ հետ կիսվել մի հրաշալի լուրով: Այսօր աշխատանքի բերումով գնացել էի սահմանային գոտի, որտեղ ականատես եղա մի չքնաղ տեսարանի, որը հիմա ձեզ կներկայացնեմ: Ուրեմն Նախիջևանի և Արցախի հատվածներում սահմանագծի ողջ երկայնքով տեղակայված էին Հայաստանի դարավոր բարեկամ և ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑ Ռուսաստանի սահմանապահ զորքերը, որոնք պատրաստվում էին մեր սահմանապահների հետ համատեղ իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը:
Հարգելի ընթերցող այս նյութը պատրաստելիս մտածում էի, ասեմ թե չասեմ, բայց ասելու եմ: Ուրեմն երբ տեսա Ռուսական զորքերի շարասյունը, ռուսական սահամանպահի համազգեստն ու Ռուսաստանի դրոշները, հոգիս փառավորվեց ու հասկացա, որ դա նշանակում է՝ Հայաստանի սահմանները հաստատ անառիկ են լինելու:
Ժողովուրդ ջան, ուզում եմ բոլորիդ ասել, որ ՄԵՆՔ ՄԵՆԱԿ ՉԵՆՔ, մեզ հետ են մեր դաշնակիցները, ուղղակի ամեն ինչ չէ, որ կարելի է ասել բացահայտ և այս քայլով կարծում եմ Ռուսաստանը հասկացնում է թրքա-ադրբեջանա-ահաբեկչական խաժամուժին, որ թույլ չի տալու իր դաշնակից Հայաստանի և իր սեփական սահմանների մոտ ահաբեկիչների բուծարաններ ստեղծել: Դե ինչ սիրելի Հայրենակիցներ, հուսանք, որ այս իրողությունը ալիևին և իր կեղտոտ թիմակիցներին կհասկացնի, որ ժամանակն է բանակցությունների սեղանի շուրջ նստել ու դրսևորել կառուցողական դիրքորոշում, այլապես կարող է վատ վերջանալ:
https://www.facebook.com/lurerhay/posts/1207237473009610