Ռուս զինվորականները կստուգեն՝ արդյո՞ք ճիշտ էին տեղեկությունները, որ հարվածներ են հասցվել Հայաստանի՝ ՀԱՊԿ շրջանակում Ռուսաստանի դաշնակից երկրի տարածքին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Լրատվականը նշում է, որ BBC-ի լրագրողները դեպքի վայրում եղել են կատարվածից մի քանի ժամ անց և սեփական աչքերով տեսել ու համոզվել, որ այս անգամ Ադրբեջանն իսկապես խոցել է թիրախը հենց ՀՀ տարածքում։ Հրապարակման համաձայն՝ երբ նկարահանող խումբը հասել է դեպքի վայր, հրթիռային համակարգի ածխացած կմախքը Սոթք գյուղից Վարդենիս քաղաք տանող ճանապարհից դուրս՝ դաշտում, դեռ ծխում էր։ Ռուսաստանի համար, որը փորձում է միջնորդ հանդիսանալ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում, ՀԱՊԿ անդամ երկրի տարածքի վրա հարձակումը խնդիր է դարձել․ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուս զինվորականները կուսումնասիրեն՝ արդյո՞ք նման հարձակում տեղի է ունեցել։ Վարդենիսի մերձակայքում եղած BBC-ի լրագրողները համոզվել են, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն ոչ միայն գրոհել է հրթիռային համակարգը, այլ բավականին հաճախ ռմբակոծում է հենց հայկական տարածքները, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները։ Հոկտեմբերի 14-ի հրետակոծության ժամանակ տուժել են ոչ միայն ռազմական օբյեկտներ, այլ նաև երկու խաղաղ բնակիչ, BBC-ի լրագրողին պատմել է Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը։ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Իքրամ Ալիևի խոսքով՝ ոչնչացվել է «Էլբրուս» համակարգ, գրում է լրատվականը՝ շեշտելով, որ Սոթք գյուղից ոչ հեռու իսկապես զորամաս կա, որը գրավում է ադրբեջանական ԱԹՍ-երի ուշադրությունը։ Սեպտեմբերի 29-ին՝ զինված հակամարտության 3-րդ օրը, Սոթքի մուտքի մոտ կրակի տակ է հայտնվել քաղաքացիական ավտոբուս։ Այդ անգամ ոչ ոք չի զոհվել, չնայած ավտոբուսն ամբողջությամբ հրդեհվել է։ Իսկ արդեն զորամասից բավական հեռո՝ Շատջրեք ու Շատավան գյուղերի միջև ընկած ճանապարհին, արկերը մի քանի անգամ ընկել են ճանապարհի մեջտեղում ու դաշտերում, որտեղ անասուններ են արածում, իսկ տեղաբնակները գյուղատնտեսական աշխատանքներ են անում։ «Ո՞ւմ վրա էին այստեղ նշան բռնել»,- BBC-ի լրագրողի հարցին տեղացիներից մեկը պատասխանել է․ «Այստեղ միայն գյուղերի վրա են նշան բռնում, բայց, ինչպես երևում է, չի հաջողվել խոցել»։
Տուն Без рубрики Որտեղ էին ՀՀ հրթիռային համալիրները, որոնք ոչնչացրել է Ադրբեջանը․ BBC-ի թղթակիցները եղել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆ ՆՅՈւԹԵՐԸ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունեց և շնորհակալագրով պարգևատրեց Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Լուարա Նիկողոսյանին
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունեց և շնորհակալագրով պարգևատրեց Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Լուարա Նիկողոսյանին, ով օրերս «Որակի նշան» մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա լավագույն երիտասարդ...
5 իմաստուն հրեաներ խոսել են այն մասին, թե ինչու է մարդկանց մոտ միշտ ամեն...
Առաջին իմաստուն հրեան ասաց, որ մարդկանց մոտ ամեն ինչ վատ է, քանի որ այստեղ նրանց մոտ ամեն ինչ վատ է (մատնացույց անելով իր ճակատը):...
Առողջապահական ոլորտի կնճիռները. անմխիթար վիճակում գտնվող պոլիկլինիկաներ ու անհասանելի բժշկություն. (տեսանյութ)
Ի՞նչ անել քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար, ինչպե՞ս կանխել սրտանոթային և ուռուցքային հիվանդությունների աճի միտումը: Հայաստանը կունենա՞ արդիական, բարձր որակի...
Վանաձորցի մարզիկների ու մարզիչների պարգեւատրում քաղաքապետարանում… (ֆոտոշարք)
Հունիսի 24-ին Վանաձորի համայնքապետարանի դահլիճում անցկացվեց 2022թ. առաջին կիսամյակում Եվրոպայի և ՀՀ առաջնությունների հաղթող և մրցանակակիր մարզիկներին և նրանց մարզիչների պարգևատրման արարողություն:
Մարզիկներին շնորհավորել...
Վանաձոր համայնքի «Ապրելու երկիր» խմբակցությունը տարածել է հայտարություն․
«Վանաձոր համայնքում ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունն իր պարտքն է համարել նիստին իր մասնակցությամբ ընթացք տալ սուբվենցիոն ծրագրերի հաստատմանը։
Այդպես փորձել ենք մեր նպաստը բերել ՀՀ...