Հասունացող ընդվզում Ադրբեջանում… (տեսանյութ)

1142

Ադրբեջանի իշխանությունները խիստ մտահոգված են բնակչության շրջանում օրեցօր ուժեղացող հակակառավարական ցույցերով։ Ըստ հավաստի տեղեկությունների ՝ իշխող վարչակարգն արդեն սկսել է պատրաստվել առաջիկա հնարավոր հանրահավաքների կանխմանը, մասնավորապես ՝ ոստիկանության և ներքին զորքերի ստորաբաժանումներն աշխատում են ուժեղացված ռեժիմով։

Ինչպես հայտնել է Ադրբեջանի ՆԳՆ-ում Freeazerbaijan.org կայքի աղբյուրը, ոստիկանություն են բերվել տեխնիկական միջոցների մեծ պաշարներ հանրահավաքները ցրելու համար: Մասնավորապես, զրահապատ հատուկ մեքենաներ, ջրցան մեքենաներ, հակագազեր, նռնականետեր, ռետինե կամ պլաստիկ փամփուշտներով տրավմատիկ փամփուշտներ, արցունքաբեր գազ, պղպեղային գազ, «կրակող Մեգաֆոն» ձայնային զենք, որն առաջացնում է ուժեղ ձայնային ալիք, արցունքաբեր գազի փոշեցուցիչներ, հոգեմետ թունավոր նյութեր, էլեկտրաշոկերներ, հակահարվածային վահաններ:

Ժողովրդի մոտ դժգոհություն է առաջացնում ռազմական գործողությունների ընթացքը, իսկ զինադադարի պայմանավորվածության մասին լուրն ընկալվել է որպես ռազմական արշավի ձախողում և որպես ազատագրված փոքր տարածքներում գոնե ինչ-որ կերպ ամրապնդվելու մեր իշխանությունների փորձ ։ Զոհված զինծառայողների թիվը շատ ավելի մեծ է եղել, քան մարդիկ սպասում էին ։ Դիակների փոխանակումը կարող է բացահայտել Ի.Ալիևի սուտն այն մասին, թե իբր ադրբեջանական կողմն անհամեմատ քիչ կորուստներ է կրել հայերից։

Հոդվածագիրը նշում է, որ քաղաքացիները վրդովված են, որ ՀՀ ՊՆ-ն ամեն օր հրապարակում է իր կորուստների քանակն ու անունները, իսկ ադրբեջանական կողմը շարունակում է թաքցնել իրենց զոհերի մասին տեղեկատվությունը: Կորուստների մասին մեր բնակչությունը տեղեկանում է սոցցանցերից, որտեղ մարդիկ տեղադրում են մեր զինվորների հուղարկավորության լուսանկարներն ու տեսանյութերը։

Սոցցանցերի ադրբեջանական հատվածի օգտատերերը սկսել են միմյանց կոչ անել միավորվել և հանրահավաքի ժամանակ իրենց բողոքն արտահայտել ։ Նաեւ սպասվում է մեծ թվով փախստականների ներհոսք Գյանջայից, Տերտերից, Բարդայից, Հերամբոյից եւ երկրի տարբեր շրջաններից Բաքվում բողոքի ակցիաներ անցկացնելու համար: Արդեն երեկ Խըրդալան քաղաքում մարդկանց կուտակումներ էին նկատվում, որոնք ցանկանում էին մեկնել Բաքու, սակայն ոստիկանության աշխատակիցները, փակելով ճանապարհը, կանխել էին նրանց տեղաշարժը։

Կայքը գրում է, որ իշխանությունները քաջ գիտակցում են, որ երբ հրապարակվեն իրենց կորուստների իրական թվերը, գրեթե անհնար կլինի վերահսկել բողոքի ալիքը։ Ժամանակ շահելու համար իշխանությունները կարող են շարունակել ռազմական գործողությունները ՝ հայկական կողմին մեղադրելով հրադադարի մասին պայմանավորվածությունների տապալման սադրիչ գործողությունների մեջ ։ Այսպիսով, Ալիևը հույս ունի գոնե ռազմի դաշտում հաջողությունների հասնել, որպեսզի նման մեծ քանակությամբ կորուստներ հնարավոր լիներ ինչ-որ բան արդարացնել։