Վահրամ Պողոսյան. «Ալլահ աքբար» գոռալով՝ գրոհայինները հրկիզել են առաջին իսկ հանդիպած առանձնատները․ (Տեսանյութ)

2074

«Ալլահ աքբար» գոռալով՝ գրոհայինները հրկիզել են առաջին իսկ հանդիպած առանձնատները․ Վահրամ Պողոսյան (Տեսանյութ)

«Հորիզոն»-ի նկարահանող խումբն Արցախում առանձնազրույց է ունեցել Արցախի նախագահի մամուլի քարտուղարի հետ։ Արտյոմ Երկանյանը Վահրամ Պողոսյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք հաստատվել են Հադրութից եկող այն տեղեկությունները, որ առաջնագծում «Ալլահ աքբար» և արաբերեն այլ գոչյուններ կիրառող գրոհայիններ կան։

«Այո, նման տեղեկություն կա, գրոհայինները հարձակման ընթացքում կրոնական տարբեր արտահայտություններ էին գոռում»,- ասաց Վահրամ Պողոսյանը։

Ըստ նրա՝ տեղեկություններ են ստացվել նաև, որ հենց այդ գրոհայինները հարձակվել են ու առաջին իսկ հանդիպած առանձնատները հրկիզողներն են։

աղբյուրը՝ shantnews.am