Ժնևի քաղաքային խորհուրդը երեկ 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին բանաձևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բանաձևի համահեղինակներն են Աննա Բարսեղյանը, Առնո Մորեյլոն, Բրիջիթ Շթուդերը և խորհրդի մի քանի այլ անդամներ: Խորհրդի 80 անդամների քննարկմանը ներկայացված բանաձևը վերնագրված է «Լեռնային Ղարաբաղում հայերն ունեն ապրելու և ինքնորոշման իրավունք»: Դրանում կատարվում է պատմական ակնարկ՝ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանին բռնակցման, պարբերաբար ու գազանորեն այնտեղ տեղի ունեցած էթնիկ զտումների, այդ թվում 1988-ից սկսած Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում կոտորածների մասին, հիշատակվում են նաև ՀՀ սահմանների նկատմամբ 2020թ. հուլիսին Ադրբեջանի հարձակումները, նշվում է Թուրքիայի ներգրավվածությամբ սեպտեմբերի 27-ից Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին, դատապարտվում են քաղաքացիական բնակչության դեմ կատարվող ոճրագործությունները, կոչ է արվում քաղաքային խորհրդին անել հնարավորը, որպեսզի պահպանվեն միջազգային հումանիտար իրավունքի, Ժնևյան կոնվենցիայի բոլոր դրույթները: «Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրանց անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն»,-նշվում է խաղաքային խորհրդի բանաձևում: Հատկանշական է բանաձևի ընդունումը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Ժնև այցի նախաշեմին: Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների 12-րդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, Բայրամովը Ժնևում ունենալու է հանդիպումներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
В ТРЕНДЕ СЕЙЧАС
САМЫЕ ПОСЛЕДНИЕ СТАТЬИ
Բորբпսից հեշտ ու անվտшնգ ազшտվելու մատչելի եղшնակներ. Մի քшնի րոպեում կարելի է խնդիրը լпւծել
Քիչ մարդիկ չգիտեն, թե տան մեջ բորբոս ինչքան վնասակար է: Երբեմն իսկապես դժվար է ազատվել այս հիվանդությունից, մանավանդ եթե տարածքը մշտապես հագեցած է խոնավությամբ:...
Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Գարեգին Բ –ն ուղերձ է հղել Սումգայիթի զոհերի...
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Սումգայիթի զոհերի հիշատակի ոգեկոչման առիթով
Ուղերձում ասվում է․
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Այսօր ոգեկոչում ենք 1988 թ. Ադրբեջանի իշխանությունների...
Նախիջևանը և մինչև Կուր-Արաքսյան հատումը պետք է վերադարձվի Հայաստանին, իսկ մնացած տարածքները… Միխայիլ Սահակաշվիլիի...
Նախ նշենք, որ ինչքան էլ որ ցш վալի է, այնուամենայնիվ Հայաստանում ու Արցախում պш տերազմական դրություն էր: Բազմադարյան պատմություն կերտած հայ ժողովուրդը կրկին կանգած...
Մալխաս Ամոյանը` Կիևի մրցաշարի չեմպիոն (տեսանյութ)
Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային առաջնությունում Հայաստանն ունի առաջին ոսկին։
Եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը 9:1 հաշվով հաղթեց Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, վրացի`...
Այu հшյ գերին nղջ է…Նրш դեմքը երեւnւմ է …Տшրшծեք, թnղ տեuնեն հшրшզшտները
Այu հшյ գե րին n ղջ է…Նրш դեմքը երեւnւմ է …Տшրш ծեք, թnղ տեuնեն հшրшզшտները