Մարդկությունը կարող է զրկվել ինտերնետից.

1121

Մեդիսոն համալսարանի գիտնականները զգուշացնում են, որ մարդկությունը կարող առանց համացանցի մնալ արդեն 2033 թվականին: hi-tech.mail.ru-ի հաղորդմամբ, պատճառը՝ գլոբալ տաքացումն է և ծովի մակարդակի բարձրացումը: Ափերի մոտ գտնվող խոշոր քաղաքների ենթակառուցվածքը հեղեման վտանգի տակ է:

Աշխատության հեղինակները վերլուծել են իրավիճակը ԱՄՆ-ի համար և խոսում են օրինակ Նյու Յորքի, Մայամիի կամ Սիեթլի մասին: Սակայն ջրի բարձրացումը չունի  սահմաններ և կառնչվի դեպի ծով ելք ունեցող բոլոր երկրներին:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ վնասն ավելի էական կլինի ու խնդիրները կսկսվեն ավելի վաղ, քան ենթադրվում էր: Միայն ԱՄՆ-ում ավելի քան 6500 կիլոմետր օպտիկամանրաթելային մալուխ կարող է ջրի տակ մնալ արդեն 15 տարի հետո: Խնդիրն այն է, որ մալուխները, որոնք անցկացվել են 20-25 տարի առաջ ամբողջությամբ անջրաթափանցիկ չեն:

«Ակնկալվում էր, որ մենք ունենք 50 տարի, որպեսզի նախապատրաստվենք։ Մենք չունենք 50 տարի»,- ասել է գիտնականներից մեկը։

 

Աղբյուր`  Panorama.am