Աստծո հրաշք.Աստվածաշունչը փրկել է հայ զինվորի կյանքը

546

Տղայի գրպանում դրված Աստվածաշնչի մեջ է մխրճվել ասկոլկան, որն էլ հենց փրկել է նրա կյանքը

Սբ. Յարութեան Տաճար ֆեյսբուքյան էջը գրել է.

«Այսօր մեկ հրաշքի եւս ականատես եղանք որ պետք է բոլորը իմանան: Մեր հերոսի մայրը գրեց որ որդին վիրավոր է ձեռքից, ոտքից, որովայնից ու տեղափոխում են Երևան… ուղարկեց նաև տղային խնամող բուժքրոջ ձայնագրությունը ու ես քարացա…

Բուժքույրն ասում էր որ տղայի գրպանում դրված Աստվածաշնչի մեջ է մխրճվել ասկոլկան, որն էլ հենց փրկել է նրա կյանքը Առողջություն ենք քեզ մաղթում մեր Հերոս տղա:

Հազար փառք մեր ամենազոր Տիրոջը: Անդադար աղոթեք մեր Հերոսների համար»

https://newinfo.am/