Հակառակորդը հայտնվել է ծուղակում․ մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող, դիմել է փախուստի

1628

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, այսօր, ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում, կիրառել է մարտավարական հնարքներ, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն։ Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում։

Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող, հակառակորդը անկանոն կերպով դիմել է փախուստի։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, այսօր,ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում, կիրառել է մարտավարական…

Опубликовано Shushan Stepanyan Понедельник, 5 октября 2020 г.