Արցախի նախագահի խոսնակը կարևոր ինֆորմացիա փոխանցեց, որը հայտնել է մեր հետախուզությունը… (տեսանյութ)

853

Մի քանի կարևոր տեղեկություն եմ ուզում հայտնել, որոնք մեզ է փոխանցել մեր հետախուզությունը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Պարզվում է, որ այս օրերի ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Միայն մեկ ուղղությամբ 148 լեզգի զինվոր է զոհվել:

Մի քանի հարյուր զոհեր կան ազգությամբ թալիշ զինվորների շրրջանում, ինչը մեր հետախուզության տվյալներով լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մոտ:

Առաջիկայում հավանաբար մենք ականատեսը կլինենք այդ ազգերի ներկայացուցիչների բողոքի ակցիաներին: Այս փաստերը ևս մեկ անգամ վկայում են, որ Ադրբեջանը սադրիչ գործողություններն օգտագործում է նաև իր երկրում ապրող ազգային փորքամասնությունների նկատմամբ նման վարքագիծ դրսևորելու համար»,-ասաց նա:

«Ժամանակին նման էթնիկ-զտիչ քաղաքականություն իրականացվել է արցախահայության նկատմամբ, երբ ԽՍՀՄ-ի ժամանակ Արցախը գտնվում էր Խորհրդային Ադրբեջանի կազմում:

Օրինակ երկրորդ համաշխարհայինի ժամանակ վերլուծությունը ցույց է տվել, որ Ադրբեջանի տարածքից հայրենական պատերազմի մեկնել է 19-ը տղամարդուց մեկը, իսկ Արցախից՝ 3-ից մեկը:

Սա խոսում է այն մասին, որ ադրբեջանցիներն ամեն կերպ փորձել են ազգային փորքամասնությունների նկատմամբ այդպիսի քաղաքականութամբ պարզապես վերացնել նրանց»,-հավելեց Պողոսյանը: