Արտակարգ դրությունը կերկարաձգվի. նախագիծը պատրաստ է…

364

ԿԱՐԵՒՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Արտակարգ ...

Այս մասին հայտնում էArmlur.am-ը, ում տեղեկություններով, այս օրերին կառավարության անդամները զբաղված են եղել նոր նախագծի մշակման աշխատանքներով և որոշ տեղեկությունների համաձայն, այն արդեն պատրաստ է:

Կայքը տեղեկացել է, որ հաջորդ երկուշաբթի օրը՝ հուլիսի 13-ին, կգումարվի կառավարության արտահերթ նիստ, որի ժամանակ կհաստատվի արտակարգ դրության ժամկետի երկարաձգման վերաբերյալ նախագիծը, ապա նույն օրը՝ ժամեր անց կգումարվի նաև Ազգային ժողովի հատուկ նիստ՝ նույն հարցով:

Ավելին, ըստ այդ նույն տեղեկությունների, ընդհանուր առմամբ արտակարգ դրության ժամկետը կարող է այսպես երկարաձգվել մինչև դեկտեմբեր: