ԽԱՅՏԱՌԱԿ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ Վանեցյանն ԱԱԾ-ում եղած ժամանակ փորձել է Փաշինյանին հեռացնել իշխանությունից

351

ԽԱՅՏԱՌԱԿ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ Վանեցյանն ԱԱԾ-ում եղած ժամանակ փորձել է Փաշինյանին հեռացնել իշխանությունից…

Նյութի աղբյուրը՝ Հայկական Ժամանակ (https://armtimes.com/hy/article/177841)

«Հայկական ժամանակ»-ի ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի եւ դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում եւ ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:

Ընդ որում, հիմքեր կան մտածելու, որ այդ հակաքարոզչությունը նաեւ վճարվում է Վանեցյանի կողմից: Միակ հարցը, որ ամբողջական պատասխան դեռ պիտի ստանա հետեւյալն է. արդյո՞ք Ա. Վանեցյանն այդ գործունեությունը սկսել է դեռ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակներից: Ըստ ամենայնի, այո…