Խնկոյան

364

Լոռու մարզի Խնկոյան համայնքում 2019թ. հունիսի 9-ին ՏԻՄ արտահերթ ընտրություններ են նշանակված: Ավագանու անդամության համար առաջադրված 6 թեկնածուներից 2-ը կին են՝ 61-ամյա Սիրանուշ Հարությունյանը և 48-ամյա Վարդուհի Ավագյանը: Վարդուհին արդեն երկրորդ անգամ է առաջադրում իր թեկնածությունը: Առաջին անգամ, երբ պիտի առաջադրվեր, սկեսուրը, այնքան էլ համաձայն չէր, բայց տեսնելով, որ որդիներն ու թոռները համաձայնություն են տվել Վարդուհու որոշմանը, ինքն էլ դեմ չկանգնեց, ավելին, սկսեց աջակցել ու քաջալերել հարսին, օգնել տնտեսության մեջ, որ Վարդուհին քաղաքականությամբ զբաղվելու ժամանակ ունենա: Վարդուհին 3 որդիների մայր է, ավագները հայրենիքին տվել են իրենց պարտքը, այժմ՝ կրտսեր որդին է ծառայում Հայոց բանակում: Վարդուհին հպարտ է իր զավակներով, խոստովանում է, որ, եթե երեխաները փոքր լինեին, գուցե չկարողանար այսքան ակտիվորեն մտնել խաղաքականություն:

Վարդուհի Ավագյանը ծնունդով Վանաձորից է, ընտրել էր բուժքրոջ մասնագիտությունը, բայց 88-ի ավերիչ երկրաշարժը շատ բան փոխեց նրա կյանքում, հետո ամուսնացավ, ընտանիք, երեխաներ, բայց ինչ-որ կիսատ բան է անընդհատ զգացել իր մեջ, անավարտ մնացած գործ, այդ ներքին զգացողություններն էլ մղել են քաղաքականություն: