Արջահովիտ

494

Լոռու մարզի Արջահովիտ համայնքի բնակչուհի Վերգինե Կարապետյանը ութ տարի եղել է համայնքի ավագանու կազմում: Առաջիկա ՏԻՄ արտահերթ ընտրություններին էլ առաջադրել է իր թեկնածությունը: -Չգիտեմ ինչն է պատճառը, բայց վերջին երկու տարիներին ավելի ակտիվ եմ աշխատում եւ ուզում եմ աշխատել, էլի մի լավ բան անել համայնքիս համար, հենց դա է պատճառը, որ որոշեցի երրորդ անգամ առաջադրել թեկնածությունս, -պատմում է Վերգինեն: -Սկզբում սկեսրայրս էր աջակցում, օգնում իր խորհուրդներով, ասում էր, որ համարձակ լինեմ, ինչ մտածում եմ, համարձակորեն արտահայտեմ մտքերս: