Հայրը զենքը ձեռքին թույլ չտվեց անջատել որդու արհեստական շնչառության սարքը, երբ հանկարծ տեղի ունեցավ անսպասելին

345

2015-ի գարնանը 59-ամյա Ջորջ Փիքերինգի ընտանիքին մեծ դժբախտություն պատահեց: Նրան զանգահարեցին հիվանդանոցից ու հայտնեցին, որ կոմայի մեջ գտնվող  27-ամյա որդուն պետք է անջատեն արհեստական շնչառության ապարատից, քանի որ ուղեղն արդեն մահացել է:

Ջորջը պարզապես աղերսում էր չանջատել սարքը, հակառակ դեպքում ինքնասպան կլինի:

Շուտով նա հայտնվեց հիվանդանոցում զենքը ձեռքին: Հուսահատ հայրը բարձրացրեց զենքը եւ հրամայեց բոլորին դուրս գալ սենյակից:

Հատուկ ջոկատայինները շրջապատեցին հիվանդանոցը:

Հայրը որդու ձեռքը բռնած աղոթում էր, որդուն խնդրում սեղմել ձեռքը  ու  միաժամանակ բանակցում էր ոստիկանների հետ:

Ու հանկարծ որդին արձագանքում է հոր խնդրանքին ու սեղմում ձեռքը 4 անգամ:

4 ժամ հետո հայրն ինքնակամ դուրս եկավ որդու սենյակից, համոզված լինելով, որդու փրկության համար արել է հնարավորը, որ նրա կյանքին էլ վտանգ չի սպառնում:

Նույն երեկոյան որդին դուրս եկավ կոմայից եւ սկսեց խոսել:

Ջորջ Փիքերինգին ձերբակալեցին ու բանտարկեցին, բայց հաշվի առնելով որոշ հանգամանքներ, կարճ ժամանակ անց, ազատ արձակեցին:

<<Այո նա խախտել է օրենքը, բայց դա արել է բարի նկրտումներով: Եթե նրա այդ համարձակ քայլը չլիներ, ես հիմա ողջ չէի լինի: Դա նրա սիրո դրսեւորումն էր>>,- ասել է Փիքերինգ կրտսերը:

Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net  կայքից: