Աշոտ Ղազարյանի թոռները ռուսական Առաջին ալիքով ներկայացրել են Լեդի Գագայի և Բրեդլի Կուպերի օսկարյան ելույթի տպավորիչ տարբերակը (տեսանյութ)

409

Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Лучше всех!» հաղորդաշարի հերթական թողարկմանը հյուրընկալվել են Աշոտ ղազարյանի թոռները` Անահիտ և Բորիս Ադամյանները։

9-ամյա Բորիս Ադամյանը ցույց է տվել իր երաժշտական տաղանդը: Սկզբում տղան միայնակ է ելույթ ունեցել՝ կատարելով «Նեզաբուդկա» երգը:

Այնուհետև փոքրիկ Բորիսին է միացել ավագ քույրը՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ «Եվրատեսիլ» և «Նոր ալիք» հեղինակավոր երաժշտական մրցույթներին մասնակցած 15-ամյա Անահիտ Ադամյանը:

Քույր և եղբայր կատարել են Լեդի Գագայի և Բրեդլի Կուպերի Shallow հիթը՝ ներկայացնելով օսկարյան հայտնի կատարման իրենց տարբերակը:

«Ահա մեր պատասխանը Հոլիվուդին: Հրաշալի քույր-եղբայր»,-ելույթից տպավորված ասել է հաղորդավար Մաքսիմ Գալկինը՝ ներկաների բարձր ծափահարությունների ներքո:

Նա նշել է, որ հրաշալի երգելու համար շքանշանով է պարգևատրվում նաև Անահիտը:

Տեսանյութում այդ հատվածը կարող եք դիտել 20-րդ րոպեից.

https://arm-life.ru/