Սպասված լուր թոշակառուների համար. Թոշակները կբարձրանան. Որոշումը ընդհունվեց քիչ առաջ

1172

Հ ԱԺ տնտեսական հանձնաժողովն այսօր քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծին, որը կառավարությունն անհետաձգելի է համարել:

 

Հիմնական զեկուցող Սմբատ Սաիյանը հայտարարեց, որ նախագծի նպատակն է կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելը: 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497394:

Այնուհետ մեջբերվեց  2017 թվականի «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը, 2017» զեկույցը, համաձայն որի ծայրահեղ  աղքատության գիծը 2016 թվականին կազմել է 23313 դրամ:

Յուրաքանչյուր տարի կիրառելով 3 տոկոս գնաճ` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2019 թվականին կանխատեսվում է 25500 դրամ:

Փոխնախարարը ներկայացրեց, որ հաշվի  է առնվել իրավիճակը  եւ կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նվազեցնելու կառավարության նպատակադրումը՝ առաջարկվել է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ:

«Նվազագույն կենսաթոշակի չափը սահմանելու լիազորությունը վերապահվելու է ՀՀ կառավարությանը: Այս գործիքը հնարավորություն կտա էլ ավելի հասցեական դարձնել վարվող քաղաքականությունը՝ թիրախավորելով ցածր կենսաթոշակները:

Սա նախատեսում է բյուջեի ծախսերի ավելացում, դրանք 2019-ի բյուջեով նախատեսված են:

Օրենքի ընդունումից հետո, դրան հետադարձ ուժ կտրվի եւ վերահաշվարկ կիրականացվի ընթացիկ տարում վճարված կենսաթոշակների մասով: Տարբերությունը կվճարվի քաղաքացիներին»: