Սխալ եք մեկնաբանում, այդպիսի բան չկա. Փաշինյանը՝ խոպանից եկած փողերը հարկելու մասին

410

Այսօր Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» կայքը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ եթե քաղաքացին արտագնա աշխատանքից գումար է ուղարկում կամ գյուղացին գյուղմթերքի վաճառքից եկամուտ է ստանում, ապա ստացված գումարի 23 տոկոսը պետք է վճարվի պետական բյուջե՝ որպես եկամտահարկ: Կայքը հղում է անում ՊԵԿ նախագահին, ըստ որի՝ այդ նախագիծը, եթե ընդունվի, ապա գործելու է 2020 թվականից:

Այս նախագիծը մեծ աղմուկ է բարձրացրել քաղաքական գործիչների եւ քաղաքացիների շրջանում:

Գեղարքունիքի մարզում «Հայկական ժամանակ»-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են նման նախագիծ դրել շրջանառության մեջ, արդյո՞ք նա տեղյակ է, թե՞ դա ՊԵԿ-ի նախաձեռնությունն է:

Փաշինյանն արձագանքեց. «Սխալ եք մեկնաբանում, այդպիսի բան չկա»,- ասաց նա եւ հրաժարվեց այլ հարցերի պատասխանել: Վաղը տեղի է ունենալու վարչապետի ասուլիսը եւ այս թեմային հանգամանալից անդրադարձ կլինի:

http://armtimes.com