Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում կշնորհվի

210

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին:

Այս մասին Փաշինյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով․ ֊ «Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով: Որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո»:

Նախօրեին վարչապետի պաշտոնակատարը այցելել էր Մանարյանին և այդ մասին գրառում կատարել Ֆեյսբուքում: