Նիկոլ Փաշինյան. Ինձ համար կարեւորագույն խնդիր է՝ ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը, մեծ խմբաքանակներ են անցնում Սյունիքով (տեսանյութ)

326

«Իրանի հետ մեր միակ սահմանն անցնում է Սյունիքի մարզով, այս ճանապարհը ստրատեգիական կարեւորագույն նշանակություն ունի, Սյունիքն այսօր արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկն է, եթե ոչ ամենախոշորը»:

Այս մասին այսօր Սյունիքում հայտարարեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով մարզի առանցքային խնդիրների մասին:

«Ցավոք սրտի, Սյունիքում շատ հաճախ գրանցվում է թմրամիջոցների խոշոր խմբաքանակի մեծ ներհոսք դեպի Հայաստան: Եվ այդ թմրամիջոցների մի մասը դուրս է գալիս՝ վտանգելով մեր երկրի հեղինակությունը, մյուս մասը մնում է Հայաստանում՝ վտանգելով մեր երկրի երիտասարդության առողջությանը:

Սա ինձ համար կարեւորագույն խնդիր է՝ ջարդել այդ նարկոտրաֆիկի ողնաշարը:

Միամտություն կլինի կարծել, թե դրանով միայն օտարերկրացիներն են զբաղվում: Այդ օտարերկրացվիները չեն կարողանա գործել, եթե տեղում չունենան իրենց օգնող աջակիցներ:

Եվս մեկ կարեւոր թեմա. Ես էլի եմ ասում, որ Հայաստանում չկան օլիգարխներ, այդ առումով եթե անկեղծ լինեմ, ամենառիսկային մարզը Սյունիքն է համարվում, Սյունիքում փորձ է արվում պահպանել օլիգարխիական տրամադրությունը: Ինձ ահազանգում են, ասում, որ այստեղ շարունակում է ծանրակշիռ մնալ կրիմինալի ազատությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ այս մարզում նման տրամադրությունները զարգանան: Այս ամենի հետ է կապված Սյունիքի մարզպետի նշանակումը եւս»,-նշեց Ն. Փաշինյանը:

Հանրահավաք Կապանում ի աջակցություն Նարեկ Բաբայանի։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Пятница, 19 октября 2018 г.