Սարսափելի ավտովթար Սյունիքում. մահացել են հայրը, մայրը և 3 տարեկան երեխան. լուսանկարներ

2529

Մեղրիում իրանական համարանիշներով բեռնատարի ու 07-ի բախումը ողբերգական ավարտ է ունեցել։
Սյունիքի մարզում հոկտեմբերի 16-ին, ժամը 17:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 335-րդ կմ հատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում, բախվել են Scania մակնիշի իրանական համարանիշներով բեռնատարն ու ВАЗ 2107 մակնիշի 35 OQ 302 համարանիշի ավտոմեքենան: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են: Մահացածներից մեկը 3 տարեկան երեխա է, և, ըստ նախնական տեղեկությունների, մահացածները ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը և երեխան:
Read more: https://armeniasputnik.am/incidents/20181016/15127952/armenia-vtar-mah.html