Թունջբոյաջյանն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ, պատրաստ է դառնալ սփյուռքի դեսպանը

910

 

Համահայկական Հիմնադրամում այսօր հյուրընկալվել է Արտո Թունջբոյաջյանը, հայտնում են հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Հայտնի երաժիշտն իրեն համարում է Համահայկական ընտանիքի մասը և պատրաստ է դառնալ Հիմնադրամի դեսպանը սփյուռքում՝ այդպիսով իսկ նպաստելով ազգային համախմբման գաղափարի տարածմանը:

Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը Թունջբոյաջյանին ներկայացրել է Հիմնադրամի գործունեությունը, Հայաստանի և Արցախի համար կենսական նշանակություն ունեցող տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը: Նա նաև վստահեցրել է, որ Հիմնադրամն աշխատելու է առավել բաց ու արդյունավետ՝ բարձրացնելով հանրության վստահությունը:

Թունջբոյաջյանն առաջարկել է ներգրավել նաև սփյուռքի պատանիներին և երիտասարդներին ու Հիմնադրամը դարձնել նորարար գաղափարների գեներատոր և ընդլայնել ծրագրերը էկո տուրիզմի, բժշկության և մշակույթի ոլորտներում: Նա կարևորել է նաև Ստեղծարար կենտրոնների ստեղծումը: Զրույցի ժամանակ ընդգծվել է, որ Հիմնադրամը մեծ տեղ է հատկացնելու նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի սթարթափներին:

Իր 26 տարվա գործունեության ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացրել է ավելի քան 350 000 000 ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրեր Հայաստանում և Արցախում, 1100-ից ավելի խոշոր ծրագիր հայկական երկու հանրապետություններում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն ունի 700 000 նվիրատու Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

http://armtimes.com