Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ կյանքից հեռացել է Արայիկ Խանդոյանը, ով հայտնի էր որպես Միայնակ Գայլ:
Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը հայտնում է, որ Միայնակ Գայլի մահը տեղի է ունեցել հոկտեմբեր 9-10 կեսգիշերին, Գյումրիում, առաջին տվյալներով՝ սրտի կաթվածի հետևանքով։
Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը կձևավորի Արայիկ Խանդոյանի հուղարկավորության հանձնաժողով և արարողակարգի մասին կտեղեկացնի առաջիկայում։
Նշենք, որ այսօր՝ ժամը 11։00֊ին կայանալու էր Սասնա Ծռերի՝ Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Պավլիկ Մանուկյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։