Նվեր Մնացականյան. Երբ մարտի մեկին կրակում էիք, ինչի՞ բռնաբարություն էր (Բացառիկ տեսանյութ)

4148

Հայաստանում շատ քչերը կգտնվեն, որ հավատան քաղաքական այն ուժերի լացուկոցին, թե արագ ընտրություններով սահմանադրությունն է բռնաբարվում։ Այս բառը հատուկ եմ շեշտում, որ հիշեցնեմ․ երբ մարտի մեկին կրակում էիք, ինչի բռնաբարություն էր․ կամ, երբ Հայաստանի քաղաքացիություն չունեցողին նախագահ էիք կարգում, դա բռնաբարության որ հոդվածով էր։ Կա, թերևս, մի բացատրություն․քաղաքական կոռուպցիայի ջերմոցներում ճարպակալածը չի կարող այլևս ապրել այլ միջավայրում։ Պետք չէ քծնել ոչ սահմանադրությանը, ոչ էլ, առավել եվս, հեղափոխությանը, որի պարտադրած ազնվությանը չդիմացաք գոնե Աստծո բնության սահմանած քառասուն օրը։ Մեկ էլ ասում եք, թե ժողովուրդը չի գիտակցում իր պահանջը, էյֆորիայի մեջ է։ Քսանամյա ճորտատիրությունից հետո, նույն ժողովուրդը, որին անամոթաբար նաև զոմբի եք անվանում, կարող է ճիշտ այդքան էլ գտնվել ազատագրության էյֆորիայի մեջ․ հիմա ինչ անել․փակել ձեր իսկ ստեղծած խորհրդարանական երկրի ելումուտը, ինչ է, թե մանդատի առևտուրն այլևս չի ստացվում․․․ Հաջողություն:

Նվեր Մնացականյան

տեսանյութ` HS27