«Ես հավատում եմ, որ մայրերի տիեզերական սիրո առաջ կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները», — հայ և ռուս մի խումբ կանանց հետ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հայտարարեց Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։
Վարչապետի տիկինը կրում էր հալեցրած փամփուշտից պատրաստված զարդեր։
«Զարդերի վերածված այդ փամփուշտները կկրեն բոլոր այն կանայք, ովքեր կմիանան խաղաղության արշավին», — ասաց Աննա Հակոբյանը։ — «Սա նշանակում է, որ որքան շատ կին միանա արշավին, այնքան շատ փամփուշտ կվերանա աշխարհից, կկորցնի իր նախնական նշանակությունը և կդառնա ընդամենը զարդ: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ այդքան կյանք հնարավոր կլինի փրկել»…