Փարիզի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցում՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճարում, տեղի ունեցավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտի արարողությունը. (տեսանյութ)

496

Փարիզի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցում՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճարում, տեղի ունեցավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտի արարողությունը: Հայտնի է, որ հենց այս եկեղեցում է մկրտվել և պսակադրվել Ազնավուրը: Ամենայն Հայոց կաթողիկոսը մատուցեց հոգհանգստի կարգ:

Ազնավուրի ընտանիքի ցանկությամբ հրաժեշտի արարողությունը չէր նկարահանվում:

Մեծ թվով հայեր և ֆրանսիացիներ էին հավաքվել եկեղեցու մոտ, նրանք ծափահարություններով ճանապարհեցին լեգենդար երաժշտի աճյունը դեպի գերեզմանատուն: