Արմավիրում ամուսինը դաժան ծեծի է ենթարկել կնոջն ու 1 տարեկան որդուն. երեխան մահացել է…

1276

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։

Shamshyan.com-ի փոխնցմամբ, հիվանդանոց են մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը, ովքեր պարզել են, որ նախորդ օրը, ժամը 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի հանդամասերից մեկում Գյումրի քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Ռուստամ Մանուկյանը ծեծի է ենթարկել իր կնոջը՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Օվսաննա Գրիգորյանին և 1 տարեկան որդուն՝ Արման Գրիգորյանին։

Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին երեխան մահացել է։

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 118 հոդվածի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ Ռ. Մանուկյանին հայտնաբերելու ուղղությամբ։

հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  http://www.armtimes