Թբիլիսին որոշել է մեկ տարով հետաձգել ցամաքային ճանապարհով հացահատիկի ներկրման արգելքը.

477

Պաշտոնական Թբիլիսին որոշել է մեկ տարով հետաձգել Վրաստանի ցամաքային ճանապարհով հացահատիկային բեռների ներկրման արգելքը՝ վարորդների շարունակական ցույցերից հետո: Այսօր կրքերը հասել են կիզակետին, երբ վարորդներից մեկը սպառնացել է ինքնահրկիզվել, ինչից հետո էլ վերջիններիս հետ հանդիպման է դուրս եկել Ֆինանսների նախարարն ու համաձայնել՝ վերանայել որոշումը:

Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը հայտարարել էր, որ սեպտեմբերի 15-ից հացահատիկային բեռների ներմուծումը և արտահանումը պետք է իրականացվի միայն երկաթուղային և ծովային տրանսպորտով: Այդ որոշումը լուրջ մտահոգություններ էր առաջացրել նաև Հայաստանում․ բեռնափոխադրողները պնդում էին, որ դրա իրագործման դեպքում Հայաստան ներկրվող հացահատիկի գինը կբարձրանա, ինչն էլ կբերի այլ ապրանքների թանկացման:

Լրատվական աղբյուր` www.azatutyun.am