Լոռու մարզում կառուցվող լեռնադահուկային կենտրոնի ստեղծմանը Անտառաշենի բնակիչների մի մասը դեմ է. (տեսանյութ)

694


Դեռ նախորդ տարվանից ակտիվ քննարկվում էր, որ Լոռու մարզում նախատեսվում է կառուցել տարածաշրջանում նմանը չունեցող ճոպանուղի: Ակնկալվում էր, որ ճոպանուղու շնորհիվ մարզում կավելանա նաեւ զբոսաշրջիկների թիվը: Ծրագիրը կյանքի է կոչվելու «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ի կողմից: Նախագծով նախատեսված է, որ հանգստյան գոտին այցելուներին կսպասարկի ամբողջ տարվա ընթացքում: Բացի ճոպանուղին, կլինի նաեւ լեռնադահուկային սահուղի, հյուրանոց եւ մի շարք այլ կենտրոններ: Համալիրը գտնվելու է Մայմեխ լեռան ստորոտին՝ Լերմոնտովո եւ Անտառաշեն համայնքների վարչական տարածքներում…

Գյուղացիներն ասում են, որ իրենց 5.000 դոլարին մոտ գումար են առաջարկել, այնինչ իրենց ապրուստը դրա եռակին է կազմում: Ի տարբերություն համայնքի շատ բնակիչների՝ Միխայիլ Բալուտը ոչ մի պարագայում չի պատրաստվում լքել հարազատ գյուղն ու վաճառել տարիների ընթացքում ստեղծածը. «Ես ոչ մի գումարի դիմաց չեմ թողնի իմ տունը: Ես իմ երեխաներով ու թոռներով եմ ուրախանում: Տարիներ առաջ, երբ ես ուզում էի լքել Հայաստանն ու գնալ Ռուսաստան, հայրս ինձ ասաց, որ մահանամ, ինձ այստեղ հուղարկավորենք, հետո ուր ուզում ես գնա: Այդպես էլ արեցի: Իսկ հիմա ընտանիքիս հետ շարունակում եմ այստեղ ապրել: Առանց նրանց ոչ մի տեղ չեմ գնա, տունս էլ չեմ վաճառի»…


Լրագրողների հետ զրույցում Սուրեն Պապիկյանն ասաց, որ հարցը լինելու է իրենց ուշադրության կենտրոնում, հավելելով, որ եթե չլինի հանրային համաձայնություն, ապա ծրագիրը կյանքի կոչվել չի կարող. «Մենք որոշեցինք ձեւավորել խումբ, որպեսզի համայնքի բնակիչներն իրենց առաջարկները, հնարավոր զիջումները կամ իրենց առարկությունները ներկայացնեն մարզպետին: Մարզի ղեկավարն էլ իր հերթին կբանակցի տվյալ կազմակերպության ներկայացուցիչների հետ, որպեսզի հասկանանք, եթե հանրային համաձայնություն կա ծրագիրը կյանքի կոչել, ապա ընթացք տանք: Իսկ եթե ոչ, ասենք, որ այս գյուղի տարածքում եւ ձեր ներկայացրած նախնական տարբերակով դա հնարավոր չէ: Ներկայացրեք այլ ծրագիր»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/09/03/978570/