Կենսաթոշակները կբարձրանան. ՀՀ վարչապետի խորհրդական

1519

Հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 60 տոկոսով՝ կազմելով 25.500 դրամ: Դա գերազանցում է պարենային աղքատության շեմը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է  ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:

«Հայաստանում այլևս ծայրահեղ աղքատ թոշակառու չի լինելու: Կառավարությունն անում է առավելագույնը՝ ապահովելու թոշակառուների արժանապատիվ և բարեկեցիկ ծերությունը: Ի դեպ, նախորդ իշխանությունների կողմից թոշակի բարձրացման որոշումներին կարող եք ծանոթանալ Հայաստանի ազգային արխիվում»,- գրել է  խորհրդականը՝ նշելով, որ համապատասխան նախագիծն արդեն շրջանառության մեջ է:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում հիմնական կենսաթոշակը 16 հազար  դրամ է:

Լրատվական աղբյուր` http://galatv.am