Նիկոլ Փաշինյան. Սթափվեք գժուկներ… Դուք ձեր դարդը լացեք… Հայաստանում գողերն այլեվս տեղ չունեն… (Բացառիկ ելույթ, տեսանյութ)

489

Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքում։

«ՀՀ քաղաքացին պետք է հաստատի այն հաղթանակը, որ տարել է Հանրապետության հրապարակում»,- նշեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խնդիրն այն չէ, թե կընտրվի՞ Հայկ Մարությանը, թե՞ ոչ, այլ այն՝ կվերահաստատի՞ ժողովուրդն իր հաղթանակը տեղամասերում։ Ըստ վարչապետ Փաշինյանի՝ բոլոր նրանք, ովքեր ուզում են վերահաստատել հեղափոխության հաղթանակը, պետք է քվեարկեն «Իմ քայլը» դաշինքի օգտին, Հայկ Մարությանի օգտին։

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ Հայկ Մարությանն ամենաշատն է համապատասխանում այն գաղափարախոսությանը, որ դրված էր հեղափոխության հաղթանակի հիմքում։ Հենց Հայկոյի օրինակով է, որ ապացուցվում է, որ հարստանալու հիմքում աշխատանքն է։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայկ Մարությանը ոչ թե «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն է, այլ՝ ժողովրդի։ Վարչապետն ասաց, որ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկողը քվեարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին։ «Իմ քայլի» ջախջախիչ հաղթանակը վերջնականապես կլուծի հակահեղափոխական կոչվածների հարցերը։

Վարչապետը վերահաստատեց այն պնդումը, որ ինքն ու իր թիմը երբեք կառչած չեն լինելու իշխանությունից։ Երբ ժողովուրդը չցանկանա, որ ինքը լինի վարչապետ, 15 րոպե անց ինքը հրաժարական կտա։

Նիկոլ Փաշինյան. Սթափվեք գժուկներ… Դուք ձեր դարդը լացեք… Հայաստանում գողերն այլեվս տեղ չունեն… (Բացառիկ ելույթ, տեսանյութ)

Լրատվական աղբյուր` https://www.a1plus.am