Կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են. Նիկոլ Փաշինյան. (բացառիկ տեսանյութ)

1296

Հենց նոր ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հանդիպումը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են:

Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ»,- մասնավորապես Նշել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր Կրեմլում նախատեսված էր Փաշինյան Պուտին հանդիպումը: Մինչ այդ բավական անհանգիստ սպասումներ կային. ՀՀԿ-ն մշտապես հայտարարում էր, թե Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները մտահոգվելու տեղիք են տալիս:

Լրատվական աղբյուր` http://armtimes.com