Արթուր Մեսչյան. ՀԱՄԸՆԿՈՒՄՆԵՐ… (տեսանյութ)

718

Lyrics: Hrachya Tamrazyan — Հրաչյա Թամրազյան — Грачья Тамразян

Music: Arthur Meschian — Արթուր Մեսչյան — Артур Месчян

 Հրաչյա Թամրազյան —  Արթուր Մեսչյան

Մեր աչքերին քող է հյուսված,
Ու զննում ես շուրջդ միշտ դու,
Եվ ուրիշի տեսողությամբ
Քո քողարկված կյանքը դիտում:Եվ հին արյամբ չափում, կրկին,
Ուղիները քո դեմ ընկած,
Եվ երակն ես մտնում կյանքի
Այն հայացքով, այն հայացքով որ համընկավ:Թափառում ենք երկար — երկար,
Եվ չգիտենք ուր ենք քայլում,
Ժամանակի խոր կտավին
Լոկ պատկերներն են մեր մուքանում:

Երկինքն իբրև մի մրաներկ,
Փողոցն իբրև ճեպանկար,
Եվ նա իմ կյանքն է նկարում,
Այն գծերով, այն գծերով, որ համընկան:

Նոր հուներ է կյանքը մտնում,
Եվ հոսում է հույզը հանգիստ,
Լող են տալիս իր լուծույթում
Աշխարհները նրբերանգի:

Եվ խռովքի քամուց հազիվ
Փռփռում են ջրերն հանկարծ,
Եվ փշրվում են ավազին,
Ալինքները, որ համընկան:

Բերանները այս շատախոս
Եվ խոսքերը լայնաբերան,
Եվ օրերը տագնապալիծ
Ընծաներով իրենց բերած:

Ո՞վ պիտի մեզ լույս առաքի,
Եվ ո՞վ պիտի հողում պեղի
Այս խորացող պատարագը,
Այս ձայները կորած ցեղի:

Ո՞վ կտանի արյան գետով,
Մոռացության շավղից փրկված,
Հիշողության վեմը կերտող,
Այն ձեռքերը որ համընկան:Եվ օրերի խորքից անխոս
Մենք անցյալն ենք ոգեկոչում,
Եվ զգում ենք հանկարծ վախով
Թե ինչպես է կապը կորչում:Քանի կյանքեր են չքացել,
Մենք չգիտենք կանք, թե չկանք,
Եվ մեր ձեռքն ենք մեկնում նրանց,
Ում հետ մեր բախտը, ում հետ մեր բախտը համընկավ:

Խթանում է թաքուն վախով
Ու ծեփում է կյանքը տարեց,
Ու մնում է միայն աղոտ
Այն երազը, որ կատարվեց:

http://arthurmeschian.com