ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է. (ֆոտոշարք)

780

Возможно, это изображение 8 человек

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է։ Նախարարը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, մարզպետարանի և համայնքապետարանի պաշտոնյաների ուղեկցությամբ հետևել է Վանաձորում պետբյուջեի ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին:
Վանաձորում մեծածավալ ճանապարհաշինական ծրագրերի մեկնարկը տրվել է այս տարվա մայիսի սկզբին։
ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ 2023թ. Վանաձորում նախատեսված ճանապարհաշինական ծրագրերի ընդհանուր արժեքը 1.75 մլրդ դրամ է: Ընդհանուր առմամբ նախատեսվում է նորոգել 5.93 կմ ճանապարհ:
Նախարարը հետևել է Կ. Դեմիրճյան փողոցի 3.7 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ Ծրագրի պայմանագրային արժեքը 834.5 մլն դրամ է:
Դիտարկվել է նաև Գրիգոր Լուսավորիչ փողոցի 0.8 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքը։ Ծրագրային արժեքը 280.8 մլն դրամ է:
Դիտարկվել է Խորենացի փողոցի երկու երթևեկելի գոտիների հիմնանորոգման ընթացքը՝ ընդհանուր՝ 0.8 կմ։ Արժեքը՝ 272.9 մլն դրամ:
Պետբյուջեի ֆինանսավորմամբ մարզկենտրոնում հիմնանորոգվում են նաև Մոսկովյան փողոցի 0.63 կմ հատվածը (ծրագրի արժեքը 254 մլն դրամ) և Կոմիտաս Վարդապետի հրապարակից մինչև Նարեկացի փողոց տանող էստակադան(ծրագրի արժեքը՝ 105.5 մլն դրամ):
Սուբվենցիոն ծրագրերով Վանաձոր խոշորացված համայնքում այս տարի կհիմնանորոգվի և կասֆալտապատվի ևս 10 կմ ճանապարհ:
Նախարարը հետևել է նաև սուբվենցիոն միջոցներով հիմնանորոգվող Գ.Նժդեհ փողոցի շինարարության ընթացքին (արժեքը՝ 368 մլն 103 հազար դրամ): Աշխատանքները պետք է ավարտվեն մինչև հուլիս:
Վանաձորում մի շարք այլ ծրագրեր գտնվում են մրցութային կամ նախագծման փուլում։
Возможно, это изображение 3 человека
Возможно, это изображение 3 человека, борода и костюм
Возможно, это изображение 3 человека
Возможно, это изображение трава
Возможно, это изображение 9 человек, улица и дорога
Возможно, это изображение 5 человек и улица
Возможно, это изображение 3 человека
Возможно, это изображение 10 человек и костюм
Возможно, это изображение 7 человек, улица и дорога
Возможно, это изображение 3 человека, борода и костюм
Возможно, это изображение 9 человек