ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այցելել են Լոռու մարզի Տաշիր համայնք

629

 

Возможно, это изображение 10 человек

🔷 Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այցելել են Լոռու մարզի Տաշիր համայնքում նոր կառուցվող ֆերմա:
«Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի և ընկերության ներդրումային նախագծերի ղեկավար Ավետիք Գևորգյանի ուղեկցությամբ
նրանք շրջել են 🐄անասնապահական համալիրի տարածքում, ծանոթացել բոլոր ենթակառուցվածքների ընթացիկ շինարարական և արդեն մեկնարկած մոնտաժային աշխատանքներին, կիրառվող 🚜գյուղտեխնիկային ու գյուղգործիքներին, քննարկել ֆերմայի գործունեությանը վերաբերող հարցեր։
Ֆերման այս պահին շինարարական ակտիվ փուլում է և շահագործման է հանձնվելու տարեվերջին։
🤝 Խոշոր և գերժամանակակից անասնապահական այս համալիրը կառուցվում է ՀՀ Կառավարության, Եվրասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող ներդրումային ծրագրի շրջանակում, որի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությունն ու կայուն տնտեսական զարգացումը։
Нет описания фото.
Возможно, это изображение 9 человек
Возможно, это изображение 3 человека, комбайн и текст
Возможно, это изображение 6 человек
Возможно, это изображение 3 человека и костюм