Վազգեն Բադալյանի գլխավորած երիտասարդական հավաքականի մեդալների թիվը հասնում է 10-ի.

395

Եզրափակիչները ոգևորիչ էին. Վազգեն Բադալյան | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական  գործակալություն

Եվրոպայի առաջնության 5-րդ մրցումային օրը մեդալ ապահովեց նաև 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը։ Մեր մարզիկը համառ պայքարում պարտության մատնեց ալբանացի Ամար Կոչիին։
Շատ բարդ մենամարտում կամային հաղթանակ տոնեց 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը։ Առաջին ռաունդում 1:4 հաշվով զիջելուց հետո 2-րդ և 3-րդ ռաունդներում հայ բռնքամարտիկը ուժ գտավ իր մեջ ու հաղթեց 3։2 հաշվով։
86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը գեղեցիկ հաղթանակով եզրափակում է հաղթական օրը։
Հայաստանի հավաքականը ապահովեց 10-րդ մեդալը։