Արսեն Հարությունյանը դարձել է Եվրոպայի եռակի չեմպիոն. (տեսանյութ)

421
Արսեն Հարությունյան. Զգում էի, որ այդ օրերին իմ աստղն է փայլելու երկնքում (ֆոտո) | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին
Զագրեբում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել։

Արսեն Հարությունյանը (61 կգ) դարձել է Եվրոպայի եռակի չեմպիոն։ Եզրափակչում նա հանդիպել է Աշխարհի գործող չեմպիոն Զելիմխան Աբակարովի (Ալբանիա) հետ։ Առաջին մրցափուլում Հարությունյանն առավելություն է ունեցել ու առաջ անցել 3:0 հաշվով։ Հայ ըմբիշը թեեւ միավորներ է տվել մրցակցին, սակայն կարողացել է ինքն էլ վաստակել ու հաղթել 5:2 հաշվով։ Հարությունյանը Եվրոպայում լավագույնն է եղել նաեւ 2019 եւ 2022 թվականներին։