ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

495

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակեն Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանականկայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարիլիճ տանող ավտոճանապարհները։

Գեղարքունիքի մարզում, Ջերմուկ, Վանաձոր, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր» հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։

«Մեղրուսար» կոչվող հատվածում մառախուղ է:

Լարսի  մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ ՀյուսիսայինՕսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝  Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Վարորդներին  խորհուրդ  է  տրվում  երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։