Հունվարի 18-ին Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությունը։
Խաչքար-հուշակողթողի մտահղացումը կյանքի է կոչվել ծնունդով գուգարքցի, 44-օրյա պատերազմի մասնակից հրետանավոր, կրտսեր սերժանտ Գոռ Բաբայանի ընտանիքի և ընկերների ուժերով․ այսօր հերոսի ծննդյան օրն է։
Արարողությանը ներկա էին Վանաձոր Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, զինվորականներ, քաղաքացիներ։
Արկադի Փելեշյանը, Հովհաննես Ավետիսյանը Գոռ Բաբայանի եղբոր ու քրոջ հետ կտրեցին հուշակոթողի կարմիր ժապավենը։

Գուգարաց թեմի քահանա Տեր Ներսես քահանա Ղալայանի ձեռամբ խաչքարն օծվեց։
Ողջույն խոսքով հանդես եկավ Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, որը խոնարհման ու փառաբանման խոսքեր հնչեցրեց մեր հերոսների հիշատակին։
Ներկաները ծաղիկներ խոնարհեց խաչքարի մոտ…