Հարգանքի տուրք՝ 1988-ի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին…

Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Սրբոց Նահատակաց պուրակում Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը կատարեց հոգեհանգստյան կարգ, որին մասնակցեցին Վանաձոր համայնքի ամայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, ավագանիներ, համայնքապետարանի և մարզպետարանի աշխատակազմները, քաղաքացիներ։




Ծաղիկների խոնարհման արարողությանը ներկա եղան ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման…