Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը երկրաշարժի զոհերի հիշատակի և Աղետների դիմակայության օրվա կապակցությամբ

620

Առանց ժամանակ կորցնելու պետք է լծվենք մեր համայնքի շենացման գործին․ Արամ  Խաչատրյան - Shabat.am

Այսօր լրանում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի 34-րդ տարելիցը։ Հիշատակի այս օրը կրկին ուզում եմ ցավակցական խոսք հղել բոլոր այն ընտանիքներին, ովքեր կորուստներ ունեցան: Ցավոք կորստի վիշտն անամոքելի է անգամ այսքան տարիներ անց, սակայն կյանքը շարունակվում է:
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ այս տարի ավարտին է հասցվել «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագիրը» ու, թեև մարզում դեռևս կան տնակներում բնակվող ընտանիքներ, սակայն նրանց խնդրի լուծումը ևս կառավարության առաջնահերթ ծրագրերից է:
Սիրելի՛ լոռեցիներ,
1988-ի դեկտեմբերի 7-ն իսկական ողբերգություն էր մեր ազգի համար, սական մեր ժողովուրդը կրկին վեր հառնեց փլատակներից, չհուսահատվեց, որովհետև մեզ օգնության շտապեցին աշխարհի գրեթե բոլոր ծայրերից՝ աղետի գոտին վերածելով համամարդկային գթասրտության գոտու։ Այսօր մեր շնորհակալության անկեղծ ու ջերմ խոսքն ենք ուղղում բոլոր նրանց, ովքեր մեզ հետ էին, օգնում և սատարում էին ֆիզիկապես և հոգեպես: Մենք հիշում ենք բոլորին, մենք երախտապարտ ենք նրանց սխրանքի համար, անշահախնդիր մարդասիրության ու դժվար պահին մեզ ձեռք մեկնելու համար:
Սիրելի՛ լոռեցիներ
Ուզում եմ բոլորիս մաղթել, որ այլևս երբեք նման արհավիրքներ չլինեն, խաղաղություն ու զարգացման անխախտ ուղի մեր երկրի՛ն, ժողովրդի՛ն:
2. Кировакан Землетрясение 1988 - YouTube
3. Кировакан Землетрясение 1988 - YouTube