Կամավորությունը կփրկի աշխարհը. (ֆոտոշարք)

344
Կամավորությունը կփրկի աշխարհը.
միջոցառումը համախմբել էր հասարակական կազմակերպությունների, Լոռու մարզպետարանի և մարզի համայնքների ներկայացուցիչների, բազմաթիվ հյուրերի
Возможно, это изображение 2 человека и толпа
Դեկտեմբերի 5-ին՝ Կամավորների միջազգային օրը, «Լոռու մարզպետին կից հասարակական կազմակերպություններից և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի» նախաձեռնությամբ և ջանքերով կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում:
Возможно, это изображение 7 человек, люди стоят и в помещенииԱյն անցկացվեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հյուրընկալ հարկի ներքո՝ համախմբելով շուրջ 60 հասարակական կազմակերպությունների, Լոռու մարզպետարանի և մարզի համայնքների ներկայացուցիչների, բազմաթիվ հյուրերի: Միջոցառումը կրում էր «Կամավորությունը կփրկի աշխարհը» խորագիրը և նպատակ ուներ գնահատանքի խոսքեր հնչեցնելու, արժևորելու կամավորների անշահախնդիր, չափազանց գնահատելի աշխատանքը. չէ՞ որ մեր շրջապատում շատ-շատերի համար կամավորությունը կենսակերպ է, հոգեբուխ պահանջ, ինքնաբավ լինելու գրավական:
Ներկաներին ողջունեց և տոնական օրվա կապակցությամբ իր և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհավորեց Գոռ Ասրյանը: Ի դեպ, ավելի վաղ մարզի ղեկավարն իր շնորհավորական ուղերձն էր հղել Կամավորների միջազգային օրվա կապակցությամբ:
Возможно, это изображение 4 человека и люди стоят— Կամավոր լինելն, իսկապես, պատվաբեր է և հասու միայն մեծահոգի ու բարի մարդկանց: Սիրելի՛ կամավորներ, շնորհավորում եմ ձեզ օրվա կապակցությամբ և մաղթում, որ ձեր կամքն անկոտրում լինի, բազուկն՝ ամուր, հնարավորություններն՝ անսպառ, որպեսզի կարողանաք բազմաթիվ լավ գործեր կատարել, օգտակար լինել շատերին: Խաղաղություն ու փոխադարձ բարություն ձեզ և ձեր ընտանիքներին,-իր խոսքում նշեց Գ. Ասրյանը:
Լոռու մարզպետի շնորհակալագրերով պարգևատրվեցին շուրջ 100 կամավորներ: Շնորհակալագրերը հանձնեցին մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաները՝ նաև իրենց ջերմ շնորհավորանքներն ու երախտիքի խոսքերը հայտնելով կամավորներին: Ի դեպ, պարգևատրվողների անունները տրամադրվել էին հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական ակտիվ խմբերի կողմից:
Возможно, это изображение 4 человека и люди стоятԼոռու մարզպետարանի նախաձեռնությամբ շնորհակալագրերի արժանացան բարեգործական նախաձեռնությունների հեղինակներ, մարզի հանրության կողմից սիրված և ճանաչված, հոգով և կենսակերպով իսկապես կամավորներ՝ Մարիամ Անտոնյանը, Աննա Հովհաննիսյանը, Լիլիա Աբրահամյանը, Նարինե Ղազարյանը, Լիպարիտ Դալլաքայնը:
🤝Շեշտվեց, որ բարձր գնահատականի արժանի են բոլոր կամավորները: Ներկաները բարձր ծափողջույններով վերահաստատեցին իրենց մեծագույն խոնարհումն ու երախտագիտությունը կամավորական աշխատանք կատարող անձանց նկատմամբ:
Возможно, это изображение 3 человека и люди стоятՎանաձոր խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանի, Տաշիր խոշորացված համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի, Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի, Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի, Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի, Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանյանի, Թումանյան խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանի Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանի շնորհակալագրերով պարգևատրվեցին մի խումբ կամավորներ ևս՝ մարզի համայնքներում ակտիվ կամավորական գործունեության համար:
Возможно, это изображение 11 человек и люди стоятՄիջոցառման ողջ ընթացքում սպիտակ էկրանին ներկաները հնարավորություն ունեին դիտելու միջոցառմանը ներկա հասարակական կազմակերպությունների կամավորների գործունության մասին պատմող տեսահոլովակներ:
Возможно, это изображение 2 человека и люди стоят
Հասարակական կազմակերպությունները հանդես էին գալիս նաև իրենց գործունեության մասին պատմող ցուցադրություններով, շահառուների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսով:
Միջոցառումն ուղեկցվում էր գեղարվեստական տարբեր կատարումներով. հանդես էին գալիս տարբեր հասարակական կազմակերպություններ ներկայացնող կամավորները, շահառուները:
Միջոցառումն ավարտվեց «ՈՄԱ Վանաձոր» կազմակերպության սաների ցուցադրական ելույթով և միասնական շուրջպարով:
Возможно, это изображение 2 человека, люди стоят и в помещении
Возможно, это изображение 5 человек, люди стоят и в помещении
Нет описания фото.
Возможно, это изображение 4 человека